Հայաստանի Հանրապետության մի քանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Տպել

Փետրվարի 29-ին՝ ժամը 10:45-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Սպիտակի, Ապարանի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:

Վարդենյանց լեռնանցքը դժվարանցանել ի է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Հարգելի´ վարորդներ, հորդորում  ենք լինել  ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։