Հայաստանի Հնարապետության մի քանի ավտոճանապարհներին ձնախառը անձրև է տեղում

By | 29.02.2020 19:57

Փետրվարի 29-ին՝ ժամը 20:00 -ի դրությամբ, հանրապետության մի քանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղում է անձրև, իսկ Աշոցքի, Արթիկի, Տաշիրի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին՝ ձնախառն անձրև :

Վարդենյանց լեռնանցքը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Հարգելի´ վարորդներ, հորդորում  ենք լինել  ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով