Մցխեթա-Ստեփանծմինդա- Վերին Լարս ավտոճանապարհը  բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

By | 25.03.2020 09:32

Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից` Հայաստանի Հանրապետության Ճանապարհային դեպարտամենտ տեղեկացնում են, որ մարտի 25-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ,  Մցխեթա-Ստեփանծմինդա- Վերին Լարս ավտոճանապարհը  բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։