Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

By | 29.03.2020 09:56

Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ  մարտի 29-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ  միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում  երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով: