Հայաստանի Հանրապետության մի քանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն և անձրև է տեղում

By | 30.03.2020 19:56

Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ  մարտի 30-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ   Արթիկի, Սևանի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Ապարանի, Ախուրյանի, Վայքի, Ճամբարակի  տարածաշրջանների ավտոճանապարհներին՝ անձրև:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում  երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով: