«Ճանապարհային դեպարտամենտը» հորդորում և խստիվ զգուշացնում է

By | 31.03.2020 13:07

Հարգելի՛ քաղաքացիներ, COVID-19 նոր կորոնավիրուսային հիվանդությամբ ստեղծված իրավիճակում օգտագործված անհատական պաշտպանության միջոցները, այդ թվում՝ դիմակները և ձեռնոցները չի կարելի նետել ճանապարհներին կամ ճանապարհամերձ տարածքում։ Այսպիսի վարքը հանգեցնում է վարակի տարածմանը և համաճարակային իրավիճակի վատթարացմանը: Դիմակները և ձեռնոցները, ինչպես նաև օգտագործված անձեռոցիկները հարկ է նետել փակ աղբամանի մեջ:

Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ կապալառու կազմակերպությունները իրականացնում են ճանապարհներին թափված աղբի մաքրման աշխատանքներ: Բոլորին հորդորում ենք հոգ տանել սեփական և մեր հայրենակիցների առողջության, ինչպես նաև շրջակա միջավայրի համար։ Առողջ եղե՛ք։