Հայաստանի Հանրապետության մի քանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն և անձրև է տեղում

By | 02.04.2020 09:04

Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ  ապրիլի 2-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ  Արագածի, Սպիտակի, Աշոցքի, Արթիկի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում,  իսկ Գավառի, Վայքի, Տավուշի ավտոճանապարհներին՝ անձրև:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում  երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով: