Հայաստանի Հանրապետության մի քանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն և անձրև է տեղում

By | 04.04.2020 09:56

Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ   Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Անիի, Արթիկի,  Ախուրյան, Աշոցքի, Վայքի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, իսկ Թալինի, Ապարանի, Արագածի, Ճամբարակի, Գորիսի տարածաշրջաններում՝ անձրև:

Մեղրու լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում  երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով: