Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձնախառը անձրև է տեղում

By | 06.04.2020 10:41

Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ ապրիլի 6-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ  Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձնախառը անձրև է տեղում, իսկ Վայքի, Սևանի, Հրազդանի ավտոճանապարհներին՝ անձրև:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում  երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով: