Սարավանի լեռնանցքը (Զանգեր կոչվող հատվածում) առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

By | 07.04.2020 09:39

Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ ապրիլի 7-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ Վայքի,  Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն  է տեղում:

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիություն՝ 50 մետր:

Սարավանի լեռնանցքը (Զանգեր կոչվող հատվածում) առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում  երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով: