Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է թեթև տրանսպորտային միջոցների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար՝ փակ

By | 08.04.2020 10:56

Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ  Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է թեթև տրանսպորտային միջոցների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար՝ փակ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս  ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում  երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով: