Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում

By | 10.04.2020 15:32

Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ  Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, իսկ Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձնախառը անձրև:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր  ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում  երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով: