Հ43, Մ2-Գնդևազ -Ջերմուկ ավտոճանապարհին քարաթափման հետևանքները վերացվել են

By | 27.04.2020 14:23

Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ ապրիլի 27-ին՝ ժամը 7:00-ին   Հ43, Մ2-Գնդևազ -Ջերմուկ կմ0+000-կմ2+000 հանրապետական նշանակության ավտոճանապարհին տեղի էր ունեցել մոտ 30 խորանարդ ծավալով քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը միակողմանի փակվել էր:  «Վայքի ՃՇՇ» ՓԲ ընկերության ընկերության աշխատակիցները իրականացրել են քարաթափման մաքրման աշխատանքները, և ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի։