Մ2-Գնդևազ -Ջերմուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

By | 27.04.2020 09:46

Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ ապրիլի 27-ին՝ ժամը 7:00-ին   Հ43, Մ2-Գնդևազ -Ջերմուկ կմ0+000-կմ2+000 հանրապետական նշանակության ավտոճանապարհին տեղի է ունեցել մոտ 30 խորանարդ ծավալով քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը միակողմանի փակ է:  «Վայքի ՃՇՇ» ՓԲ ընկերության  աշխատակիցները իրականացնում  են քարաթափման մաքրման աշխատանքներ:

Ճանապարհի մաքրման և բնականոն երթևեկությունը վերականգնելու դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: