Դիլիջանի թունելի լուսավորությունը պարբերաբար միակողմանի անջատվում է

By | 30.04.2020 10:28

Ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ ձմռան ընթացքում եղանակային անբարենպաստ պայմաններում ծառերի անկման արդյունքում վնասվել են Դիլիջանի թունելին մոտեցող էլեկտրական լարերը։ Այժմ, ինչպես տեղանքային, այնպես և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հնարավոր չէ իրականացնել վերականգման աշխատանքներ։ Այս պահին Դիլիջանի թունելի լուսավորությունը պարբերաբար միակողմանի անջատվում է:

Հարգելի´ վարորդներ, թույլ լուսավորության պայմաններում հորդորում ենք լինել զգոն և երթևեկել՝ պահպանելով երթևեկության կանոնները: