Monthly Archives: Ապրիլի 2020

Դիլիջանի թունելի լուսավորությունը պարբերաբար միակողմանի անջատվում է

By | 30.04.2020 10:28

Ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ ձմռան ընթացքում եղանակային անբարենպաստ պայմաններում ծառերի անկման արդյունքում վնասվել են Դիլիջանի թունելին մոտեցող էլեկտրական լարերը։ Այժմ, ինչպես տեղանքային, այնպես և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հնարավոր չէ իրականացնել վերականգման աշխատանքներ։ Այս պահին Դիլիջանի թունելի լուսավորությունը պարբերաբար միակողմանի անջատվում է: Հարգելի´ վարորդներ, թույլ լուսավորության պայմաններում հորդորում ենք լինել զգոն և երթևեկել՝ պահպանելով… Read More »

Հ43, Մ2-Գնդևազ -Ջերմուկ ավտոճանապարհին քարաթափման հետևանքները վերացվել են

By | 27.04.2020 14:23

Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ ապրիլի 27-ին՝ ժամը 7:00-ին   Հ43, Մ2-Գնդևազ -Ջերմուկ կմ0+000-կմ2+000 հանրապետական նշանակության ավտոճանապարհին տեղի էր ունեցել մոտ 30 խորանարդ ծավալով քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը միակողմանի փակվել էր:  «Վայքի ՃՇՇ» ՓԲ ընկերության ընկերության աշխատակիցները իրականացրել են քարաթափման մաքրման աշխատանքները, և ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի։

Մ2-Գնդևազ -Ջերմուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

By | 27.04.2020 09:46

Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ ապրիլի 27-ին՝ ժամը 7:00-ին   Հ43, Մ2-Գնդևազ -Ջերմուկ կմ0+000-կմ2+000 հանրապետական նշանակության ավտոճանապարհին տեղի է ունեցել մոտ 30 խորանարդ ծավալով քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը միակողմանի փակ է:  «Վայքի ՃՇՇ» ՓԲ ընկերության  աշխատակիցները իրականացնում  են քարաթափման մաքրման աշխատանքներ: Ճանապարհի մաքրման և բնականոն երթևեկությունը վերականգնելու դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության մի քանի ավտոճանապարհներին ձյուն և անձրև է տեղում

By | 25.04.2020 18:00

Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ  Անիի, Արթիկի, Արագածի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում, իսկ Ծովագյուղի, Ապարանի, Կոտայքի, Մարտունիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում՝ անձրև: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր  ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,… Read More »

Հայաստանի Հանրապետության մի քանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

By | 25.04.2020 10:08

Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ  Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Լոռիի, Ստեփանավանի, Տաշիրի, Վայքի, Ջերմուկի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում և Վարդենյանց լեռնանցքում  ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը առատ ձյան և բքի պատճառով ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ… Read More »

Հայաստանի Հանրապետության մի քանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

By | 24.04.2020 17:26

Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ  Սիսիանի, Գորիսի, Գավառի, Տաշիրի  տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր  ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում  երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով:

Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի Ջերմուկ ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է

By | 24.04.2020 15:49

 Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ին՝ ժամը 14:10-ին Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի Ջերմուկ կմ 0+800 հատվածում  տեղի էր ունեցել մոտ 30-40 խորանարդ ծավալով քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը միակողմանի փակ էր:  «Վայքի ՃՇՇ» ՓԲ ընկերության  աշխատակիցները իրականացրել են քարաթափման մաքրման աշխատանքները, և ճանապարհը ժամը՝ 15:30 դրությամբ   դարձել է երկկողմանի երթևեկելի։ Հարգելի’ վարորդներ, տվյալ հատվածում… Read More »

Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի Ջերմուկ տեղի է ունեցել քարաթափում

By | 24.04.2020 14:44

 Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ին՝ ժամը 14:10-ին Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի Ջերմուկ կմ 0+800 հատվածում  տեղի է ունեցել մոտ 30-40 խորանարդ ծավալով քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը միակողմանի փակ է: Այժմ «Վայքի ՃՇՇ» ՓԲ ընկերության  աշխատակիցները իրականացնում  են քարաթափման մաքրման աշխատանքներ: Ճանապարհի մաքրման և բնականոն երթևեկությունը վերականգնելու դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Դիլիջանի ոլորանները բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

By | 24.04.2020 14:15

Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դիլիջանի ոլորանները և Սարավանի լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է

By | 24.04.2020 10:02

Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ  Ապարանի, Արագածի, Սպիտակի, Լոռիի,Ստեփանավանի, Տաշիրի, Թալինի, Անիի, Արթիկի, Չարենցավանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի,  Ճամբարակի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները և Սարավանի լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է: Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է: Միջպետական… Read More »