Իջևանի տարածաշրջանի հանրապետական նշանակության Հ-37 ավտոճանապարհի քարաթափման հետևանքները վերացված են

By | 07.05.2020 14:23

Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ  մայիսի 6-ին՝ ժամը 23:00-ին, Իջևանի տարածաշրջանի հանրապետական նշանակության Հ-37 ( Մ4 — Այգեհովիտ — Վազաշեն — Պառավաքար — Այգեպար)  ավտոճանապարհի 11-րդ  կմ  հատվածում  տեղի էր ունեցել  քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը երկկողմանի փակ էր։ «Լևոն-երկրորդ» ՍՊ ընկերության կողմից  իրականացվել  էր  քարաթափման մաքրման աշխատանքներ, և  կարճ ժամանակահատվածում ճանապարհի երթևեկությունը երկկողմանի  վերականգնվել էր։ Մայիսի 7-ին վաղ առավոտյան կապալառու ընկերության աշխատակիցները  իրականացրել են  ճանապարհի կողմնային հատվածի մաքրման և բանականոն տեսքի վերականգման աշխատանքները։

Հարգելի’ վարորդներ, տվյալ հատվածում անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը և մաղթում ենք անվտանգ երթևեկություն: