Իջևանի տարածաշրջանի հանրապետական նշանակության Հ-37  ավտոճանապարհին տեղի է ունեցել  քարաթափում

By | 07.05.2020 00:11

Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ  մայիսի 6-ին՝ ժամը 23:00-ին Իջևանի տարածաշրջանի հանրապետական նշանակության Հ-37 ( Մ4 — Այգեհովիտ — Վազաշեն — Պառավաքար — Այգեպար)  ավտոճանապարհին տեղի է ունեցել  քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը երկկողմանի փակ է։ «Լևոն-երկրորդ» ՍՊ ընկերության կողմից իրականացվում է  քարաթափման մաքրման աշխատանքներ, և  կարճ ժամանակահատվածում ճանապարհի երթևեկությունը կվերականգնվի։ Հարգելի’ վարորդներ, տվյալ հատվածում հորդորում ենք պահպանել զգոնություն, անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը և մաղթում ենք անվտանգ երթևեկություն:

Աշխատանքների իրականացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: