Դեբետ գետը ողողել է ճանապարհի կողնակը

By | 08.05.2020 09:54

Ճանապարհային դեպարտամենտը հայտնում  է, որ  մայիսի 7-ին Դեբետ գետի վարարման պատճառով՝ Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 37-րդ կիլոմետրին, 10 մետր  երկարությամբ և 2 մետր լայնությամբ ճանապարհի կողմնային հատվածը վնասվել է: «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲ ընկերության կողմից իրականացվել են կողնակի վերականգնման աշխատանքներ, քարալցման եղանակով՝ մոտ 70 խորանարդ մետր ծավալով: