Վանաձոր քաղաքից դեպի Ալավերդի ավտոճանապարհին պարբերաբար տեղի է ունենում քարաթափում

By | 09.05.2020 17:06

Ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրին (Վանաձոր քաղքից դեպի Ալավերդի), առատ անձրևների հետևանքով առաջացել է սողանքային հատված և անընդմեջ տեղի է ունենում քարաթափում՝ մոտ 100 խորանարդ մետր ծավալով: Քարաթափման հետևանքով ճանապարհահատվածը պարբերաբար միակողմանի փակվում է: «Լոռու ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից պարբերաբար իրականացվում են քարաթափման գոյացությունների մաքրման աշխատանքներ: Հարգելի’ վարորդներ, տվյալ հատվածում հորդորում ենք լինել զգոն, և պահպանել անվտանգ երթևեկության կանոնները: