Հայաստանի Հանրապետության մի քանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում

By | 10.05.2020 13:35

«Ճանապարհային դեպարտամենտ»  ՊՈԱԿ-ը տեղեկացնում  է, որ մայիսի  10-ին՝ ժամը 13:30  դրությամբ,   Աշոցքի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններից մինչև Սևանի կղզի  ձյուն է տեղում:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր  ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում  երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով: