Տեղի է ունեցել քարաթափում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

By | 11.05.2020 10:53

Ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ  Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրին (Վանաձոր քաղքից դեպի Ալավերդի), առատ անձրևների հետևանքով առաջացել է սողանքային հատված և  սույն թվականի մայիսի 11-ին ժամը՝ 10։00-ի սահմաններում  մոտ 350 խորանարդ մետր ծավալով տեղի է ունեցել քարաթափում, որի պատճառով ճանապարհահատվածը  միակողմանի փակ է: «Լոռու ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից  իրականացվում են քարաթափման գոյացությունների մաքրման աշխատանքներ:

Հարգելի’ վարորդներ, տվյալ հատվածում հորդորում ենք լինել  զգոն, և պահպանել անվտանգ երթևեկության կանոնները: