Դիլիջանի թունելը կիսով չափ լուսավորված չէ

By | 25.05.2020 15:38

Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ մայիսի 25-ին տեղի է ունեցել Դիլիջանի թունելը սնուցող էլէկտրական լարերի վթար Սևանի տարածաշրջանի կողմից, որի պատճառով թունելը կիսով չափ լուսավորված չէ։

Հարգելի´ վարորդներ, թույլ լուսավորության պայմաններում հորդորում ենք լինել զգոն և երթևեկել՝ պահպանելով երթևեկության կանոնները: