Category Archives: Լուրեր

Նորոգվելու է 42,17 կմ երկարության Մ3 Արտաշավան-Սպիտակ ընկած ճանապարհահատվածը

By | 26.07.2019 11:47

Նորոգվելու է 42,17 կմ երկարության Մ3 Արտաշավան-Սպիտակ ընկած ճանապարհահատվածը։ 2019 թվականի ընթացքում նախատեսվում են Մ3 Արտաշավանից մինչև Սպիտակ ճանապարհահատվածի նորոգման, կողնակների բարեկարգման, ջրատարների և հենապատերի կառուցման, ինչպես նաև ճանապարհի գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:

Մեկնարկել են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ354+520-կմ364+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքները

By | 25.07.2019 17:26

Մեկնարկել են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի  կմ354+520-կմ364+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Տվյալ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները իրականացնում  է «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊ ընկերությունը: Հիմնանորոգման աշխատանքների շրջանականերում իրականացվելու  են հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգի վերականգնման, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական կառուցվածքների և երթևեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ:

Մեկնարկել են Մ10 Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի 7,1կմ և 7,4կմ հատվածների միջին նորոգման աշխատանքները

By | 25.07.2019 15:33

Մեկնարկել են  Մ10  Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 17+000-կմ24+100 և կմ57+000-կմ64+400 հատվածների միջին նորոգման աշխատանքները: «Ճանապարհ» ՍՊ ընկերությունը միջին նորոգման աշխատանքների շրջանակներում իրականացնում է ճանապարհի ֆրեզավորում, հարթեցում, և ասֆալտբետոնե ծածկի տեղադրում:Կմ57+000-կմ64+400 ճանապարհահատվածի աշխատանքները իրականացնում է «ԱՎԱ 2000» ՍՊ ընկերությունը: Տվյալ ճանապարհահատվածում իրականացվելու է ճանապարհի ֆրեզավորման, փոսային նորոգման, հարթեցման և մարաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ: Անվտանգ… Read More »

Գծանշման աշխատանքներ կատարելու համար Դիլիջանի թունելը փակ է լինելու

By | 23.07.2019 17:13

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը  տեղեկացնում է, որ հուլիսի 23 ին՝ժամը 17:10-ից մինչև 17:40 Դիլիջանի թունելը փակ է լինելու գծանշման աշխատանքներ իրականացնելու պատճառով: Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Հ 53՝ (Մ4-Սեմյոնովկա-Մ4) ճանապարհով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները:

Մեկնարկել են Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման կմ24+860-կմ27+000 ձախակողմյան հատվածի միջին նորոգման աշխատանքները

By | 22.07.2019 16:15

Մեկնարկել  են Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման կմ24+860-կմ27+000 ձախակողմյան հատվածի միջին նորոգման աշխատանքները:Աշխատանքները իրականացվում են «Ճանապարհ» ՍՊ ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, հարթեցում և ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Անվտանգ եթևկություն ապահովելու նպատակով նշված նորոգման ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաներով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել… Read More »

Ավարտվել են Մ 4 Սևան-Թերակղզի 1,094կմ ճանապարհահատվածի ասֆալտբետոնե ծածկի աշխատանքները

By | 19.07.2019 13:05

«Արարատ ճանշին» ՍՊ ընկերության կողմից կարճ ժամանակահատվածում իրականացվել են Մ4 Սևան-Թերակղզի 1,094կմ ասֆալտբետոնե ծածկի աշխատանքներ: Նշված ճանապարհահատվածում իրականացվել են նոր եզրաքարերի տեղադրման, փոսային նորոգման, իջատեղերի, մուտքերի և միաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ: Բացի այդ, «Արարատ ճանշին» ՍՊ ընկերության կողմից կատարվել են ուղղաթիռի հարթակի խճային հիմքի և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման, անհարթությունների, հետիոտնային անցումների կառուցման և… Read More »

Մեկնարկել են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ126+100-կմ131+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները

By | 18.07.2019 16:16

Մեկնարկել են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ126+100-կմ131+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Տվյալ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները իրականացնում  է «Վայքի ՃՇՇ» ՓԲ ընկերությունը: Հիմնանորոգման աշխատանքների շրջանականերում կատարվում են հողային աշխատանքներ, կամուրջների նորոգում, անվտանգության էլեմենտների տեղադրում, ջրահեռացման համակարգերի և ճանապարհի նոր պատվածքի իրականացում: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տվյալ ճանապարհահատվածը երթևեկության համար երկկողմանի փակ է: Մինչ աշխատանքների ավարտը վարորդներին… Read More »

Մեկնարկել են Մ 4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ118+300-կմ129+100 միջին նորոգման աշխատանքները

By | 18.07.2019 12:49

Մեկնարկել են Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ118+300-կմ129+100 հատվածի միջին նորոգման աշխատանքները: Աշխատանքները իրականացվում են «ԱԱԲ պռոեկտ» ՍՊԸ  ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցում և մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Անվտանգ եթևկություն ապահովելու նպատակով նշված նորոգման ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաներով: Պատճառվող անհարմարության համար հայցում… Read More »

Մ3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ104+700-կմ107+900 և կմ109+000-կմ112+900 հատվածներում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները

By | 17.07.2019 14:55

«Շինպլյուս» ՍՊԸ ընկերության կողմից մեկնարկել են Մ3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ104+700-կմ107+900 և կմ109+000-կմ112+900 հատվածների միջին նորոգման աշխատանքները: Ներկայումս աշխատանքները իրականացվում են կմ109+000-կմ112+900 ճանապարհահատվածում: Միջին նորոգման աշխատանքներում ներառված են փոսերի լցնում, հարթեցում և մանրաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Աշխատանքների ընթացքին հետևում է «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի ճանապարհների պատասխանատու ներկայացուցիչը: Անվտանգ եթևկություն ապահովելու նպատակով նշված ճանապարհահատվածը կահավորվել է… Read More »

Մ6 Վանաձոր- Ալավերդի- Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին տեղի էր ունեցել քարաթափում

By | 14.07.2019 18:07

Հուլիսի 14-ին` ժամը 13:56-ի սահմաններում, Մ6 Վանաձոր- Ալավերդի- Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 64 կմ-ին տեղի էր ունեցել 30-35 խմ ծավալով քարաթափում: Ընկած քարերի ծավալը կազմում է 1 խմ։ Քարաթափման հետևանքով ճանապարհահատվածը երկկողմանի փակվել էր: Թումանյանի ՃՇՇ ԲԲԸ կողմից Ժամը 17:00-ի դրությամբ ավտոճանապարհի մաքրման աշխատանքներն ավարտվել են. ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է: